Դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանի և Սոթքի զորամասի հրամանատար Սերոժ Գևորգյանի միջև, հայտնում է Shamshyan.com֊ը։ Արտաշ Երանոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վարդենիսի բաժին՝ նշելով, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել Գևորգյանը։ Վերջինս էլ, իր հերթին, նույն մեղադրանքն է ներկայացրել Երանոսյանին՝ դիմելով ռազմական ոստիկանություն։
Shamshyan.com-ն ընդգծում է, որ նրանց հայտարարությունների հիման վրա Վարդենիսի ոստիկանությունում և ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ armlur.am