Home / Հայաստան / Կառավարությունը նախատեսում է ևս երկու նախարարություն միավորել․ «ՀԺ»

Կառավարությունը նախատեսում է ևս երկու նախարարություն միավորել․ «ՀԺ»

Առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներին:

«Ծրագիրն իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը (լուսանկարում՝ աջից): Թե բնապահպանության նախարար Արայիկ Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում դեռ հայտնի չէ։ Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է», – գրում է թերթը։

Նշենք, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում արդեն իսկ միավորվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում