հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում գազը կարող է թանկանալ դոլարի արժևորման պատճառով․ «ՀԺ»

Հայաստանում գազը կարող է թանկանալ դոլարի արժևորման պատճառով․ «ՀԺ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ գազի սակագնի «ճշգրտման» հայտով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի։ Քանի որ «Գազպրոմ Արմենիան» Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար 1000 խմ գազի դիմաց), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիան» իբր վնասներ է կրում», ֊ գրում է թերթը:

«ՀԺ»֊ն ընդգծում է, որ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով:

«Սակայն, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե համընկնում է ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության ժամկետին, չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ»,–եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում