Երեկվանից Հայաստանում զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Եթե գազալցակայաններում մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա, նշում է թերթը:
Խնդիրն այն է, որ, ի տարբերություն բնակիչների և այլ փոքր բաժանորդների, գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով:
Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը։
«Ի դեպ, գազը դոլարով գնում են նաև մեր ջերմաէլեկտրակայանները, որոնք իրենց արտադրանքը վաճառում են դրամով և դրամի արժեզրկման պայմաններում նույնպես վնասներ են կրելու: Հնարավոր է, որ շուտով էլէներգիայի սակագինը համապատասխան չավով բարձրացնելու հարց առաջանա», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում