ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին նկատողություն է հայտարարվել, ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Համաձայն ոստիկանության, Երանոսյանի՝ մամուլում արված հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել, որի արդյունքում ոստիկանությունը պարզվել է, որ «Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»:
Հիշեցնենք, որ Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր․ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։
Epress.am Լուրեր Հայաստանից