ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են: Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն էժան գներով ապրանք է վաճառվում կամ էլ ձրի լավաշ, այլ «էժան» վարկ են տրամադրում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք վերցնում ենք: Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու»,– թերթի թղթակցին ասել է հերթի մեջ կանգնած քաղաքացիներից մեկը:
«Երևան Սիթին», ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իր հաճախորդներին հաղորդագրություններ է ուղարկում․ «Ներկայացրեք բոնուս քարտ և ստացեք վարկային քարտ՝ արտոնյալ պայմաններով: Ամանորյա ծախսերն այլևս խնդիր չեն»: Այն տրամադրվում է 50 հազարից մինչև 2 միլիոն դրամի սահմաններում, 5 տարի ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում