Եթե այսօր Ռուսաստանը մտնում է տնտեսական ճգնաժամի շրջան, ապա Հայաստանը չպետք է հույսը դնի հատուկ դիվիդենտների և Մոսկվայի օգնության վրա: Այս մասին «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում ասել է Բրուքինգսի ինստիտուտի (Վաշինգտոն) առաջատար հետազոտող, «Չեթհեմ Հաուսի» (Լոնդոն) ավագ գիտաշխատող, քաղաքագետ և պատմագիտության դոկտոր Լիլյա Շևցովան՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցի շուրջ։
«Պետք է սթափ նայել աշխարհին և նոր ժամանակներին: Պետք է հասկանալ այն խնդիրները, որոնց Ռուսաստանը բախվել է իր ղեկավարության պատճառով, և ինչպիսի դժվարին ճանապարհ պետք է անցնի Ռուսաստանը, որպեսզի դուրս գա փակուղուց: Քաղաքականությունն այսօր պետք է կառուցել սթափության ու իրականության ադեկվատ գնահատականի վրա»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ svoboda.org