Ֆինանսական շուկայում տիրող խուճապի վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվել են պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռևս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաև երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզաբանում ստանալ «Ֆլեշ» ընկերությունից, սակայն թերթի զրուցակիցը, որը ներկայացել է որպես ընկերության փոխտնօրեն, անգամ չի ցանկացել հարցը մինչև վերջ լսել և, «հաջողություն ձեզ» ասելով, անջատել է հեռախոսը։
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում