Home / Հայաստան / Զինծառայողին ստիպել են վճարել ականի համար, որի վրա ինքը պայթել է․ «ՀԺ»

Զինծառայողին ստիպել են վճարել ականի համար, որի վրա ինքը պայթել է․ «ՀԺ»

Նախկին պայմանագրային զինծառայող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետևանքով կորցրել է ոտքը, պատմել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին, որ ստիպված է եղել փոխհատուցել պայթած ականի գինը:

«Այսինքն՝ զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, իհարկե, չափազանց անհավանական է թվում: Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալու մեր թղթակցի փորձերը ապարդյուն են անցել: Այնպես որ, ստիպված ենք առայժմ հիմնվել Գաբոյանի պատմածի վրա», ֊ գրում է թերթը։

Նախկին զինծառայողի խոսքով՝ ականի համար ինքը վճարել է 30 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում