Վերջին շրջանում ռուսաստանյան մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերի նկատմամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այս տեղեկությունը ստացել է հայաստանյան գործարար համայնքից։
«ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում