Home / Հայաստան / Դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ

Դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կաշառք ստանալու պահին ձերբակալել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին, ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ձերբակալման մասին գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Համաձայն ԱԱԾ֊ի, Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4֊րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Այս հոդվածով մեղավոր ճանաչվածը պատժվում է ազատազրկմամբ 7-ից 12 տարի ժամկետով։ 

khachatryankhachatur1