22:00 «Սասունցի Դավիթ» կայարանում ոստիկանները Գյումրիում սպանությունների իրականացնելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի լուսանկարներով էին շրջում՝ հսկողություն իրականացնելով ոչ միայն մետրոյի ներսում, որտեղ կանգնում էին բոլոր գնացքները, այլ նաև կայարանամերձ հրապարակում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանն ասել էր, որ գնացքները կանգնում են կաբելի վթարի պատճառով:
19:40 Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել, մոտավորապես 18:15-ից սկսած գնացքները կանգնում են «Սասունցի Դավիթ» կայարանում: Ինչպես մետրոյի կայարանից հայտնում է Epress.am-ի թղթակիցը, ուղևորներին իջեցնում են գնացքից և մինչև «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհ» կայարաններ ուղարկում հակառակ կողմից: Փաստորեն, այդ հատվածում մետրոն միակողմանի է գործում:
Epress.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանն ասել է, որ լուրջ խնդիր չկա, դեպքի «Գարեգին Նժդեհ» տանող հատվածում կաբել է վնասվել։ Նրա խոսքով՝ խիստ անհարամրություն չի առաջացել, կաբելի վերանորոգման վրա շատ ինտեսնիսվ աշխատանքներ են տարվում և շուտով խնդիրը լուծված կլինի։