հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիում ռուս զինծառայողների են բերման ենթարկել. Armtimes.com

Գյումրիում ռուս զինծառայողների են բերման ենթարկել. Armtimes.com

Հունվարի 17-ին երեկոյան Գյումրիում ոստիկանները, քաշքշելով ու հարվածներ հասցնելով, Ռիժկովի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել երկու ռուս զինծառայողի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքը: Թերթի թղթակիցը, ով գտնվում է Գյումրիում, անձամբ է ականատես եղել բերման ենթարկելու տեսարանին:

«Ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Նրանք նշել են, որ զինծառայողը եղել է հարբած:  Իսկ թե հարբած զինծառայողը կոնկրետ ինչ է արել Գյումրիում, ոստիկանները չեն ասել:

Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ռիժկովի փողոցում նախ երկու ռուս զինծառայող վիճաբանել են, այնուհետև նրանց «բաժանող» քաղաքացիների հետ է վիճաբանություն ծագել:

Ոստիկանության լրատվականի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ռուս զինծառայողին բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: 

Մեր նկատառմանը, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը, Մալխասյանը այսպես է պատասխանել. «Ես նոր խոսեցի Գրիգորյանի հետ, ասեց թյուրըմբռնում ա եղել»», – մասնավորապես, գրում է Armtimes.com-ը

ԳԱԼԱ-ն նշում է, որ, նախնական տեղեկությունների համաձայն, զինծառայողներն արդեն զորամասում են: