հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրու քաղաքապետը ռուսական կողմին առաջարկել է ուժեղացնել ներքին կարգապահությունը

Գյումրու քաղաքապետը ռուսական կողմին առաջարկել է ուժեղացնել ներքին կարգապահությունը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ռուսական կողմին առաջարկել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը։ Այս մասին նա հայտարարել է հանդիպում-խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը։

«Հանդիպման օրակարգում անհրաժեշտ հարցերի քննարկումն էր՝ առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու համար: Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

Ի պատասխան, ռուսական կողմը նշեց, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ»,֊ ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։