Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությանը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0 տոկոս աճ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ սա այս պահին որևէ միջազգային ֆինանսական կառույցի արած վատթարագույն կանխատեսումն է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ: Ընդամենը երեք ամիս առաջ ՎԶԵԲ-ի կանխատեսումները բավականին լավատեսական էին՝ 3.5 տոկոս 2015 թվականի համար: ՎԶԵԲ֊ի փորձագետները ՀՀ տնտեսության սպասվող զրոյական աճը ամբողջությամբ պայմանավորում են Ռուսաստանի տնտեսության խորացող ճգնաժամի ազդեցությամբ, որն էլ, իր հերթին, պայմանավորված է նավթի գների անկմամբ: ՌԴ տնտեսության վերաբերյալ Եվրոբանկի կանխատեսումները ավելի հոռետեսական են 4.8 տոկոս տնտեսական անկում այն դեպքում, երբ սեպտեմբերին կանխատեսվում էր 0.4 տոկոս աճ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում