Անցած 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ անցած Ամանորը եղել է ՀՀ պատմության մեջ ամենահամեստը, որ անցկացրել են հայաստանցիները: Այլ կերպ ասած, սա եղել է ամենաճգնաժամային Ամանորը: Դեռ անցած տարվա նոյեմբերին մեր գործարարները կանխազգացել էին այս իրավիճակը և կտրուկ նվազեցրել էին ավանդական ամանորյա ապրանքների ներկրման ծավալները», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում