հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման օպերացիա է նախաձեռնել․ «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման օպերացիա է նախաձեռնել․ «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է:

«Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի: Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել և ներկայացնել իբրև «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում