Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, եթե, դատելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով։ Այսպիսի հարց է «Ժողովուրդ» օրաթերթն ուղղել ԱՍՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսին։
Թերթն ԱՄՆ դեսպանատնից հետևյալ պատասխանն է ստացել. «Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ներգրավվածության աստիճանը կախված է ՀՀ Կառավարությունից: Ներկայումս Դաշինքում Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվում, քանի որ Հայաստանի կողմից նման հայտ չի ներկայացվել»:
«Այլ կերպ ասած՝պաշտոնապես դիմեք, կքննարկենք», – եզրափակում է «Ժողովուրդ»֊ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում