Home / Հայաստան / Գևորգ Սաֆարյանին ծեծել են ոստիկանական մեքենայում․ Վարուժան Ավետիսյան

Գևորգ Սաֆարյանին ծեծել են ոստիկանական մեքենայում․ Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդրան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը, ում այսօր 10։30-ի սահմաններում բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից, ծեծի է ենթարկվել ոստիկանական մեքենայում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ այս պահին Սաֆարյանին Ոստիկանության Կենտրոնի բաժնում հանդիպում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կողմից Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13:00-ին բացօթյա ասուլիս է հրավիրվել, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած միջադեպի տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ:

Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր՝ Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել ասուլիսը։ Սաֆարյանին և Հայկ Գրիգորյանին բերման էին ենթարկել, իսկ մեքենաներից 3-ը տարել էին տուգանային հրապարակ։