ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) սցենարով նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը նշանակված էր փետրվարի 10-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին տեղեկացրել են «Մոսկվա» կինոթատրոնից։
Կինոթատրոնի տնօրենն ասել է, որ Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչն է իրենց խնդրել անորոշ ժամանակով հետաձգել պրեմիերան։
Թերթի հետ զրույցում փետրվարի 2-ին ապօրինի ձեռրնարկատիրության և հարկերից պուսափելու մեղադրանքներով ձերբակալված Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասել է, որ այս պահին ինքը չի կարող պնդել, թե ֆիլմը Հակոբ Հակոբյանի ձերբակալության հետ կապ ունի։
«Կապի մասին թող ինքը հայտարարի, դա արդեն քաղաքական հայտարարություն է։ Բայց մեղադրանքը ինքը չի ընդունում, և շատ հիմնավոր է իր դիրքորոշումը», ֊ ասել է Սարդարյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում