ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2013-ի և 2014֊ի տարեկան հայտարարագրերում ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նա ներկայացրել է միայն իր տարեկան եկամուտն ու առկա դրամական միջոցները: 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գորիկ Հակոբյանն այդ տարի վաստակել էր 7 մլն 435 հազար 186 դրամ: Իսկ դրամական միջոցներն էլ 25 մլն 500 հազար դրամից դարձել էին 28 մլն 300 հազար դրամ: 2014թ. տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը 28 մլն դրամը դարձրել է 38 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարում էլ կարողացել է վաստակել 9 մլն 137 հազար դրամ, այն էլ միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ:
Հակոբյանը ներկայացրել է նաև իր կնոջ՝ Գայանե Մելիքյանի հայտարարագրերը։ Գորիկ Հակոբյանի կինն էլ իր հայտարարագրում միայն դրամական միջոց է նշել, որը 2013 թվականին կազմել է 22 մլն 800 հազար դրամ, իսկ 2014-ին՝ 24 մլն 500 հազար դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում