Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14 տոկոսով:
Այս առնչությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթն ընդգծում է, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ փիար արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10 տոկոսով:
«Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում: Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում, ըստ պաշտոնական վիճակագրության, Կապանում է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում