Հունվարի 15-ին Գյումրիում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ընդհարմանը մասնակցած ոստիկանության ներքին զորքերի ծառայողները, որպես հավելավճար, ստացել են 1500-ական դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ կրկնապատիկ ավելի շատ են ստացել այն ոստիկանները, որոնք այդ գիշեր մնացել են Գյումրիում․ նրանք արժանացել են 3000 դրամ հավելավճարի:
«ՀԺ»֊ն հիշեցնում է, որ բախման արդյունքում շուրջ 20 ոստիկան վիրավորվել էր։