Բնական գազի սակագնի հաշվարկում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը, մինչդեռ ներկայումս փոխարժեքը տարբերվում է սակագնայինից և մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։
«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ վերլուծության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացրել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար», – ասել է Հարությունյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում