Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ․ արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց։ «Հայկական ժամանակ» օրաթերթն ընդգծում է, որ նման անկումն ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ:
Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը»:
««Արտահանման մրցունակության բարձրացումը» ուղղակիորեն ենթադրում է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցնի արտահանման աճին, և դա դրամի արժեզրկման միակ դրական կողմն է: Սակայն գործնականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը հա՛մ դրամը արժեզրկվել է բերելով մարդկանց աղքատացմանը, հա մ էլ արտահանումն է նվազել, այն էլ 22 տոկոսով», ֊ նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում