Home / Հայաստան / ԲՀԿ֊ն բոյկոտեց ԱԺ քառօրյան և խոստացավ առաջիկա օրերին ներկայացնել քայլերը

ԲՀԿ֊ն բոյկոտեց ԱԺ քառօրյան և խոստացավ առաջիկա օրերին ներկայացնել քայլերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշել է բոյկոտել Ազգային Ժողովի քառօրյան: Այս մասին այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է ԲՀԿ֊ի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանը և հիմա կլքենք դահլիճը։ Առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա հստակ պարզաբանումներով և պարզ ու անկեղծ հանրությանը և իր գործընկերներին կներկայացնի իր քայլերը և իր ռազմավարությունը», – ասել է Նաիրա Զոհրաբյանը, ում ելույթից հետո ԲՀԿ֊ակաները լքել են դահլիճը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում քննադատության է ենթարկել Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինս հաջորդ օրը հայտարարություն էր տարածել, որում նշել էր իշխանափոխության անհրաժեշտության մասին։

Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտությունն ավարտվեց նրանով, որ ԲՀԿ֊ն հրաժարվեց փետրվարի 20-ին Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաքից՝ հայտարարելով, որ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։

Tekali Taxi