Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չգնան փոխզիջումների, դա իրենց փոխարեն կանեն գերտերությունները, բայց արդեն այլ պայմանների հիման վրա, որոնք շահեկան կլինեն իրենց համար, ինչպես դա արվեց ուկրաինական ճգնաժամի դեպքում։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է Կովկասի հացերով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցևը։
Նա նշել է, որ եթե Ղարաղաբում իրավիճակը վերաճի ռազմական գործողությունների, ապա Ռուսաստանի, Արևմուտքի շահերը միանգամից հարցականի տակ կդրվեն։
Եպիֆանցևի խոսքով՝ ավելի լավ է՝ կողմերն իրենք պայմանավորվեն և նստեն բանակցային սեղանի շուրջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում