«Այս տարվա հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալի (զուտ ներհոսքը) կազմել է 37 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 50 տոկոսով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Այն, որ մասնավոր տրանսֆերտները նվազելու էին, դժվար չէր կանխատեսել: Բայց այն, որ նվազումը կլինի այսպիսի չափերի, նույնիսկ ամենահոռետեսական գնահատականներում չէր նշվում: ՀՀ սահմաններից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած գումարները հսկայական ազդեցություն են թողնում մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ, և հայաստանյան տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցն է։ Տրանսֆերտների այսպիսի նվազումը հանգեցնում է այդ ընտանիքների աղքատացմանը, նվազեցնում բնակչության գնողունակ պահանջարկը», ֊ գրում է «ՀԺ»֊ն:
Թերթն ընդգծում է, որ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, մասնավոր տրանսֆերտների ծավալը պետք է նվազեր միայն 30 տոկոսով, և ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությունը կառուցել է հենց այսպիսի սպասումների վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում