Home / Հայաստան / ԲՀԿ խմբակցության պատգամավորը փոշմանեց․ նա ԱԺ մանդատը չի հանձնում

ԲՀԿ խմբակցության պատգամավորը փոշմանեց․ նա ԱԺ մանդատը չի հանձնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (մականունը՝ Շշի Մելո), հետ է վերցրել ԱԺ նախագահին ներկայացրած պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումը: Այս մասին այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Մանուկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր գրել փետրվարին՝ Սարգսյան֊Ծառուկյան հակամարտության ընթացքում։ Պատգամավորը 15-օրյա ժամկետում կարող էր հաստատել իր դիմումը կամ հետ վերցնել այն, ինչն էլ արել։

ԲՀԿ խմբակցության անդամ Մանուկյանը մեծամասնական ընտրական համակարգով էր ընտրվել, նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէր:   

Լուսանկարը՝ armlur.am

Tekali Taxi