ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է չինական «Նուքթեք Քամփնի» ընկերությունից գնել մաքսային զննման սարքավորումներ, մասնավորապես՝ շարժական ռենտգեն: Սարքավորումները նախատեսված են լինելու Հայաստանի հյուսիսային մաքսակետերի համար, որոնք առաջիկայում պետք է վերանորոգվեն: Գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է 25 միլիոն 274 հազար 789 դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ վերջին շրջանում ՀՀ Կառավարության տարբեր օղակներ հաճախակի են գործարքներ կնքում չինական ընկերությունների հետ:
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատճառը չինական ապրանքի էժան լինելն է, սակայն իրականում այդպես չէ, որակով ապրանքը, թեկուզ չինական, թանկ արժի: Պարզապես չինական ընկերությունների հետ հեշտ է «լեզու գտնել» «ատկատների» հարցում, ինչը շատ դժվար է, իսկ երբեմն՝ նաև անհնար ճապոնական, հարավկորեական կամ եվրոպական ընկերությունների դեպքում», ֊ նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում