Հայաստանցի մարզիկների Բաքու ուղարկելու որոշումն անակնկալ է, այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գործկոմը փակ նիստում որոշում է ընդունել մասնակցել հունիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին ամառային խաղերին։
«Հիշեցնենք, որ տարբեր մարզաձևերի հայաստանյան ֆեդերացիաների ներկայացուցիչներ դեմ էին արտահայտվել Բաքվում կայանալիք խաղերին մասնակցելուն՝ հիմնավորելով իրենց կարծիքը բազմաթիվ օբյեկտիվ գործոններով։ Իսկ Հայաստանի սպորտի նախարարը, ՀԱՕկ ղեկավարները, չներկայացնելով որևէ հիմնավորում, կողմ էին Բաքու մեկնելուն։ Ավելացնենք, որ Ադրբեջանը, իր հերթին, հրաժարվել է մասնակցել ապրիլին Հայաստանում կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը», ֊ գրում է «Հայկական ժամանակ»֊ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում