Վերջին տարիներին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, առավելապես Փոքր կենտրոնի բանուկ փողոցներում, ամեն օր կարելի է կայանած թանկարժեք մեքենաներ տեսնել, որոնք կամ տրվում են վարձով, կամ վաճառվում են։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, այս բիզնեսում ներգրավված են մի քանի հոգի, որոնցից ամենաազդեցիկն ու խոշորը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը։
«Այսպիսի մեքենաներ մշտապես կայանում են Ամիրյան փողոցի վրա՝ «National» հյուրանոցի դիմաց, որը ևս պատկանում է վարչապետի որդի Արգամին: Մեքենաներ կարելի է հանդիպել նաև Մաշտոցի պողոտայում, Աբովյան և կենտրոնական այլ փողոցներում: Այստեղ, սակայն, կարևոր է մեկ այլ հանգամանք, որ օրենքն արգելում է ավտոմեքենաների վաճառքը՝ որտեղ պատահի: Դրանց համար կան օրենքով նախատեսված հատուկ տարածքներ, ավտոշուկաներ: Հետաքրքիր է՝ օրենքի այս խախտման մասին կառավարությունում, օրինակ, տեղյա՞կ են, կամ այս բիզնեսի համար հարկ վճարո՞ւմ են բիզնեսի տերերը, այդ թվում՝ Արգամ Աբրահամյանը»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում