Այս տարվա առաջին երկու ամիսներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկու երկրներ՝ Բելառուս և Ղազախստան, Հայաստանից ապրանք ընդհանրապես չի արտահանվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պաշտոնական վիճակագրությունը վերլուծելով՝ թերթը նշում է, որ նվազել է արտահանումը նաև դեպի Ռուսաստան և Եվրոպական միության երկրներ։
«Փոխարենը դեպի, այսպես կոչված, «այլ երկրներ» արտահանումն աճել է 3,8 տոկոսով: Խոսքը վերաբերում է հիմնականում դեպի Չինաստան արտահանումներին: ՀՀ-ից դեպի նշված երկիր հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում