Այսօր առավոտյան՝ 05։26-ին, Հայաստանի տարածքում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը, երկրաշարժի էպիկենտրոնը Գեղարքունիքի մարզում է եղել, էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ։
Երկրաշարժը զգացվել է Գավառ, Մարտունի քաղաքներում, Երանոս գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։