Երկու տասնյակ երիտասարդներ, որոնց մեծ մասը Երևանի Սլավոնական համալսարանի ուսանողներն էին, ապրիլի 7-ին մայրաքաղաքի կենտրոնում լրագրողների ուղեկցությամբ սև-գազարագույն ժապավեններ և գրառումներ էին փակցնում մարդկանց և ավտոմեքենաների վրա՝ համապատասխանաբար: Ակցիան Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Ռուս-Հայկական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը:
Մանրամասները՝ տեսանյութում․
Վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Հայաստանում ակտիվ գովազդվող խորհրդանիշի թեմային Epress.am֊ն անդրադարձել է «ՌԴ-ի, Ղարաբաղի, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշներն ու Կոբզոնի ձայնը Երևանի կենտրոնում» և «Աղբամանը նետել ՌԴ-ում տարածված Հաղթանակի օրվա խորհրդանիշը» հոդվածներում։