Home / Հայաստան / Իրանից ստացած 2 միլիոն դոլարը «Հայռուսգազարդում» կորե՞լ է․ ՀԿ֊ն դիմելու է իրավապահներին

Իրանից ստացած 2 միլիոն դոլարը «Հայռուսգազարդում» կորե՞լ է․ ՀԿ֊ն դիմելու է իրավապահներին

2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց կառուցելու նպատակով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը նշում է, սակայն, որ ոչ Մեղրիի, ոչ էլ Ագարակի բնակիչներն առ այսօր բնակարաններում բնական գազ չունեն։

Դրամաշնորհի տրամադրման մասին ՀԿ֊ն տեղեկացել է ՀՀ Էներգետիկայի նախարարության տրամադրած տեղեկանքից։ Դրամաշնորհով իրականացվելիք ծրագրի նպատակն էր բնակարաններ բնական գազ մատակարարելու միջոցով բարելավել այդ քաղաքների բնակիչների սոցիալական վիճակը և պակասեցնել տարածաշրջանում անտառահատումները:

Documentiran

Մեղրիի և Ագարակի քաղաքապետարաններից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հայտնել են, որ այդ տարածքում գազաֆիկացված են միայն զորամասերը և գազալցակայանները, իսկ բնակչության համար գազամատակարարման ցանցի կառուցում «չեն նկատել»:

Ձեռք բերված նյութերը ՀԿ֊ն առաջիկայում կփոխանցի իրավասու մարմիններին՝ իրանական 2 միլիոն դոլարանոց դրամաշնորհի ճակատագիրը պարզելու նպատակով: