Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես, քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ նման հերթական դեպքն է գրանցվել Արարատի մարզի Մասիս քաղաքում է:
Թերթի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Մասիսի Երևանյան փողոցի բնակիչներին և անվճար մոխրագույն ներկ բաժանել՝ պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները, քանի որ ըստ նախատեսվածի՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը կարող է գալ իրենց քաղաք և հենց այդ ճանապարհով անցնել:
Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը թերթի հետ զրույցում ասել է, որ դեռևս հաստատ չգիտի՝ արդյոք Սերժ Սարգսյանը ժամանելու է ապրիլի 11-ին նախատեսված Հայոց Ցեղասպանության նվիրված հուշաքարի օծման արարողությանը, քանի որ ՀՀ նախագահին հրավիրել է հուշաքարը տեղադրած մոսկվայաբնակ բարերար Գագիկ Ադիբեկյանը։ Նա նաև նշել է, որ ներկը գնվել է ոչ թե քաղաքապետարանի միջոցներով, այլ բարերարն է տրամադրել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում