հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղում ևս մեկ զինվոր է զոհվել․ պաշտոնական վարկածը՝ դժբախտ պատահար

Ղարաբաղում ևս մեկ զինվոր է զոհվել․ պաշտոնական վարկածը՝ դժբախտ պատահար

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 19-ամյա Արթուր Անդրանիկի Առաքելյանը, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Տարածած հաղորդագրության մեջ, սակայն, մահվան օրը և դեպքի որևէ մանրամասներ նշված չեն։

Նշենք, որ ապրիլի 7-ին Ղարաբաղում զոհվել էր 20֊ամյա զինծառայող Լևոն Միրզոյանը, իսկ ապրիլի 3-ի գիշերը Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս֊արևելյան հատվածում՝ 42-ամյա Հայկ Քեշիշօղլյանը։