Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:
«Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում», ֊ գրում է թերթը:
Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: «ՀԺ»֊ն նշում է, որ ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար հայաստանյան արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում