Հայաստանի Պաշտպանության նախարարությունը բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երևանում և Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ ՌԴ Հարավկովկասյան ռազմական շրջանի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվությունը, թե Երևանում շքերթ է իրականացվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, կատարյալ անակնկալ է եղել ՀՀ ՊՆ֊ի համար:
«Այս փաստը հաստատվել է նաև մեր թղթակցի և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի զրույցի ժամանակ, ով, ըստ էության, խոստովանել է, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ռուսական կողմն իր հայտարարությունն անելուց առաջ դա համաձայնեցրել է Հայաստանի որևէ պետական մարմնի հետ», – նշում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում