Մամուլի ազատության մակարդակով Հայաստանն ընդգրկվել է անազատ երկրների շարքում։ Այս մասին նշված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցում։ 199 երկրների շարքում Հայաստանը 61 միավորով (լավագույն ցուցանիշը 0 միավորն է) գտնվում է 135-րդ տեղում։ Անցյալ տարի Հայաստանը 62 միավոր էր հավաքել և նույնպես ընդգրկված էր անազատ մամուլ ունեցող երկրների շարքում։
Հայաստանի հարևան երկրներից միայն Վրաստանն է գտնվում մասնակի ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ 48 միավորով զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը։ Թուրքիան՝ 142֊րդ տեղում է, Ադրբեջանը՝ 188֊րդ տեղում, Իրանը՝ 190-րդում, Ռուսաստանը՝ 180-րդում։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Ղազախստանն ու Բելառուսը նույնպես անազատ են՝ զբաղեցնելով 185 և 194 հորիզոնականները համապատասխանաբար։
2015 թվականի զեկույցում նշվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 7 մարդուց միայն մեկն է բնակվում ազատ մամուլ ունեցող երկրում։ Freedom House աղյուսակի առաջատարներն են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիա, Ֆինլանդիան, Հոլանդիան։