հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դպրոցներում դժգոհ են «Երկրապահ»֊ի դասընթացներից, բայց վախենում են բողոքել․ «Հրապարակ»

Դպրոցներում դժգոհ են «Երկրապահ»֊ի դասընթացներից, բայց վախենում են բողոքել․ «Հրապարակ»

Հանրապետության դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ուսուցիչները և աշակերտները դարձել են Կրթության և գիտության նախարարության, Պաշտպանության նախարարության և «Երկրապահ կամավորական միության» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»։ Թերթի տեղեկություններով՝ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների։ Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները։ Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ֊ն և ԿԳՆ֊ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին»։

«Հրապարակը» նշում է, որ մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։

Լուսանկարում՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյան (ձախից) և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (աջից)

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում