Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամ Արթուր Հարությունյանից (Պալաչ), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը»,– նշում է «ՀԺ»֊ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում