Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Հայաթ» հյուրանոցային համալիրի բացումը կկայանա մայիսի 29-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթն ընդգծում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, ըստ լուրերի, մասնաբաժին ունի դրանից։
«Այդ հյուրանոցի կառուցման համար 2009-ին բազմաթիվ հաստաբուն ծառեր հատվեցին։ Այն կունենա 80 տարբեր կարգի համարներ, սպա֊կենտրոն, ջրաբուժարան և այլն», ֊ նշում է «Ժողովուրդ»֊ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում