հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պետք է հասկանալ՝ ո՞վ է Ստալինը Գալուստ Սահակյանի համար․ «ՀԺ»

Պետք է հասկանալ՝ ո՞վ է Ստալինը Գալուստ Սահակյանի համար․ «ՀԺ»

Մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի այգում տեղի է ունեցել զորանց, որին մասնակցել են և՛ Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորման, և՛ հայկական բանակի ստորաբաժանումներ: Հենց Հաղթանակի զբոսայգում տեղադրվել էր վրան, որում վերստեղծվել էր պատերազմական տարիների մթնոլորտը՝ 40-ականների բանակային կահավորանք, սպասք, զինվորական հագուստներ և այլն։ Վրանի պատին փակցված էր Ստալինի, նկարը, որի տակ նստել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Տարբեր հաշվարկներով, Երկրորդ համաշխարհայինի տարիներին մեր ժողովուրդը կորցրել է մոտ կես միլիոն մարդ։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի նաև մոռանալ, թե ով Ստալինը և ինչպես ու ինչու հազարավոր հայերի կոտորեց և քշեց գուլագներ։ Ժամանակը, թերևս, ամեն ինչ իր տեղը կդնի, միայն թե՝ այս իրավիճակում պետք է հասկանալ, թե Գալուստ Սահակյանի համար Ստալինը դիզայներական լուծո՞ւմ է, թե՞ գաղափարական ուղենիշ», – մասնավորապես, գրում է «ՀԺ»-ն։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում