ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»» ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել 100 հատ գերազանց ծառայության` ոսկուց և արծաթից պատրաստված կրծքանշան՝ իրենց տուփերով: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Մեկ կրծքանշանի արժեքը 18 հազ. 500 դրամ է, իսկ տուփինը՝ 2 հազ. 500 դրամ: Ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 2 մլն 100 հազ. դրամ:
«Ժողովուրդ»-ին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից տեղեկացրել են, որ տվյալ կրծքանշանները տրվել են կառույցի աշխատակիցներին։