Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը բանտում հացադուլ է սկսել

Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը բանտում հացադուլ է սկսել

Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այսօր քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել, հայտնում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը։

Համաձայն նախաձեռնության հաղորդագրության, քաղբանտարկյալը, ով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է, այդ քայլով իր բողոքն է արտահայտել քաղաքական շարժառիթներով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների և Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ:

Հիշեցնենք, որ Լիպարիտ Պետրոսյանը ձերբակալվել էր 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթի ընթացքում։ Նա դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Մի շարք միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, հայաստանյան քաղաքական ուժեր Շանթ Հարությունյանի երթի ընթացքում ձերբակալված անձանց քաղբանտարկյալ են ճանաչել։