ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արայիկ Դավթյանը պաշտոնանկ է արվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ ընդհարման պատճառով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Դավթյանն իր պաշտնոնում ընդամենըհ մեկ ամիս է հասցրել աշխատել: Թերթի տեղեկություններով՝ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ընտանիքի հետ մեքենայով վերադառնալիս է եղել Լեռնային Ղարաբաղից, և Գորիսում չափազանց մեծ արագությամբ ընթացող մի մեքենա վերջին պահին է կարողացել խուսափել աղետալի բախումից, բայց կոտրել է Սահակյանի մեքենայի հայելին: Պարզվել է վարորդը հենց ոստիկանապետ Դավթյանն է, ով, ըստ լուրերի, խմած է եղել և ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նույնիսկ քաշքշոց է հրահրել Սահակյանի հետ:
Սահակյանը տեղի ունեցածի մասին տեղյակ է պահել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերջինս էլ ազատել է միլպետին: «ՀԺ»-ն նշում է, որ Սահակյանը երեկ կտրականապես հերքել է սույն տեղեկությունները: