Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի (լուսանկարում) մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը:
Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան վերականգնել աչքի տեսողությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեկ շաբաթ չէր ներկայանում ոստիկանություն վկայություն տալու համար, ապա անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին, թե մարզպետի որդին արդեն հեռացել է երկրից։
«ՀԺ»֊ն գրում է, որ, այնուամենայնիվ, մայիսի 16-ին, Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին, հարցաքննվել և շուտով ազատ արձակվել՝ պահպանելով իր վկայի կարգավիճակը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում