Home / Հայաստան / Պալաչ մականունով Աբովյանի քաղաքապետի թեկնածուին բերման են ենթարկել

Պալաչ մականունով Աբովյանի քաղաքապետի թեկնածուին բերման են ենթարկել

Ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին, ով հայտնի է Պալաչ մականվամբ, և նրա ընկերներին: Այս մասին գրում է Armtimes.am֊ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Այս ամենն արել են շատ տարօրինակ ձևով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները»,֊ հայտնում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը զանգահարել էր Պալաչին և հայտնել, որ նրան հեռացնում են ՀՀԿ-ից։

Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին։ 

Արթուր Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն այժմ վերջինիս հետ խնդիրներ ունի։

Լուսանկարը՝ News.am-ի